ՀԱՊԿ-ն արձագանքել է Ադրբեջանի գործողություններին և դրանք սադրանք որակել
ՀԱՊԿ-ի քարտուղարությունում մտահոգությամբ են ընդունել Չինարի գյուղի մոտակայքում այսօր տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձը, որը ձեռնարկել էր ադրբեջանական կողմը: ՀԱՊԿ-ն այս գործողությունները սադրանք է որակում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով կազմակերպության հաղորդագրությանը:
«Վերջին ժամանակներս տարածաշրջանից ստացվող տեղեկությունները հրադադարի համաձայնությունների պարբերաբար խախտումների մասին, առավել ևս դեկտեմբերի 29-ի միջադեպը, որը զինծառայողների մահվան է հասցրել, լուրջ մտահոգություն են առաջացնում»,- հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նրա խոսքով՝ կազմակերպությունը «ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այդ գործողությունները սադրանք է որակում»: