Չինուհին ռեկորդ է սահմանել՝ 64 տարեկանում առողջ երեխա լույս աշխարհ բերելով
Չինաստանի Ցզիլին նահանգի 64-ամյա բնակչուհին երկրում ամենատարեց կինն է դարձել, ով առողջ երեխա է լույս աշխարհ բերել։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
Չինական «Sina» պորտալի տվյալներով՝ ծնունդը ընդունել են չորեքշաբթի Չանչուն քաղաքի հիվանդանոցներից մեկում։
Նշվում է, որ կնոջը հղիանալ է հաջողվել արհեստական բեղմնավորման ճանապարհով։
Ինչպես պատմում են 64-ամյա կնոջ ծանոթները՝ ընտանիքը այդ քայլին է գնացել այն բանից հետո, երբ մահացել է իրենց միակ զավակը։