Անփորձանք ծառայություն մեր զինվորներին. ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի փոխգնդապետ Աշոտ Զախարյան (տեսանյութ)
2016 թվականին հայաստանյան քաղաքական կյանքում տեղի ունեցան բազմաթիվ և բազմապիսի իրադարձություններ, որոնցից շատերն եղան շրջադարձային: 2016 թվականն անխոս կմտնի հայոց պատմության մեջ առաջին հերթին ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմով: Անկախության համար պայքարն իրապես կյանքի ու մահվան կռիվ դարձավ: 2016-ի հետևանքները դեռ հնարավորություն կունենանք ճաշակելու:
Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի փոխգնդապետ Աշոտ Զախարյանը շնորհավորեց բոլորի Ամանորը, այդ թվում նաև ծառայության մեջ գտնվող և սահմանին կանգնած բոլոր զինվորականներին:
«Շնորհավորում եմ բոլորի գալիք Նոր տարին, ցանկանում նրանց առողջություն, անփորձանք ծառայություն և ամենակարևորն առողջ վերադարձ հայրենիք»,- մաղթեց փոխգնդապետը:
Operativ.am-ը շնորհավորում է ծառայության մեջ գտնվող բոլոր զինվորականներին, սահմանին կանգնած մեր քաջ հերոսներին, մաղթում նրանց ամուր առողջություն, անկոտրուն կամք և ցանակում, որ թշնամու ոչ մի գնդակ չդիպչի մեր հայրենիքի սահմաններն ամուր պահող հերոսներին: