Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ԱԳՆ-ի ընդունելությանը (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:
Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նախարարության աշխատակիցներին, ՀՀ բոլոր դիվանագետներին և Հայաստանում հավատարմագրված դեսպաններին՝ գալիք տոների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը շնորհավորական խոսքում անդրադարձել է անցնող տարում Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ձեռքբերումներին, դեռևս առկա խնդիրներին ու մարտահրավերներին, միջազգային կազմակերպություններում և ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում մեր երկրի ակտիվ ներգրավվածության արդյունքում իրականացված աշխատանքներին, ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիվանագիտության ջանքերին: