Ջավախքի Գանձա գյուղի տներից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել. 3 հայ տեղափոխվել է հիվանդանոց
Ջավախքի Գանձա գյուղում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել Գուրգեն Հարությունյանի բնակարանում: Այս մասին գրում է Jews.ge-ն:
Ինչպես հաղորդվում է, զոհեր չկան, սակայն պայթյունի հետևանքով տուժել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: Տուժածներին տեղափոխել են Թբիլիսի:
Այս պահին Գանձա գյուղում գազի մատակարարումը դադարեցված է: