Ռոնալդուն՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ, «Ռեալը»՝ լավագույն ակումբ (տեսանյութ)
Համաձայն «Globe Soccer Awards»-ի՝ Կրիշտիանու Ռոնալդուն արժանացել է լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին, իսկ լավագույն ակումբ է ճանաչվել «Ռեալը»: Այս մասին գրում է Championat.com-ը:
Լավագույն մարզիչ է ճանաչվել Պորտուգալիայի հավաքականի մարզիչ Ֆերնանդու Սանտուշը: Մրցանակաբաշխությունը, որն իրականացրել են Ակումբների եվրոպական ասոցիացիան (ECA) և Ֆուտբոլային գործակալների եվրոպական ասոցիացիան կայացել է դեկտեմբերի 27-ին Դուբայում: Հաղթողներին որոշել են ժյուրիի անդամները:
Տարվա լավագույն մրցավար է ճանաչվել Անգլիայի ներկայացուցիչ Մարկ Կլատենբուրգը, իսկ կարիերայում նվաճումների համար պարգևատրվել է «Անժիի» նախկին հարձակվող Սամուել Էտոն: Մինո Ռայոլը ճանաչվել է տարվա լավագույն գործակալ, իսկ «Լավագույն նախագահ» անվանակարգում հաղթել է «Ռեալի» ղեկավար Ֆլորենտինո Պերեսը:
.@Cristiano Ronaldo, winner of the 'Best Player of the Year' #GlobeSoccer Award addressing the audience #RealMadrid @selecaoportugal pic.twitter.com/1oshQpMOJ0
— Globe Soccer Awards (@Globe_Soccer) 27 декабря 2016 г.