Ամերիկացիները պահանջում են հրապարակել ընտրությունների ժամանակ ռուսական կիբերհարձակումների փաստաթղթերը
Լրագրող Ջեյսոն Լեոպոլդը և Ռայան Շապիրոն դատի են տվել մի քանի ամերիկյան հետախուզական գործակալությունների` պահանջելով հրապարակել ընտրությունների ժամանակ ռուսական կիբեր հարձակումների փաստաթղթերը:Այս մասին գրում է Hill-ը:
Նրանք ցանկանում են տեղեկություններ ստանալ ԿՀՎ-ից, ՀԴԲ-ից: Նրանք պահանջում են բացահայտել փաստաթղթերը:
Լեոպոլդն ու Շապիրոն հայտնել են, որ դեկտեմբերի 14-ին դիմում են ներկայացրել անվտանգության ծառայություններին: Դրանից հետո ակտիվիստները դիմել են Վաշինգտոնի դաշնային դատարան և խնդրել են հաշվի առնել իրենց խնդրանքը: