Սև ծովից դուս են բերել «Ту-154» օդանավի կործանումից զոհված շուրջ 80 մարդու մարմին
Սև ծովից արդեն դուրս են բերվել ՌԴ ՊՆ «Ту-154» օդանավի ուղևորների և անձնակազմի թվով 80 մարմինները: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
«Այս պահին դուրս են բերվել շուրջ 80 մարդու մարմին»,- հայտնում է գործակալության աղբյուրը:
Բացի դա, նախնական, ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ որոնողական գործողությունների մասնակիցներին հաջողվել է հայտնաբերել ինքնաթիռից խոշոր կտորներ և աջակողմյան շարժիչը: