Մոսկվան և Անկարան առաջարկել են Սիրիայում դեկտեմբերի 29-ից դադարեցնել ռազմական գործողությունները
Ռուսաստանի և Թուրքիայի ծրագրի շրջանակներում Սիրիայի հակամարտող կողմերին կառաջարկվի դեկտեմբերի 29-ի ժամը 00:00-ից դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Գործակալությունը պարզաբանում է, որ զինադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը չի ընգրկում ահաբեկչական կազմակերպություններին:
Կրկաի դադարեցման պայմանավորվածության հաջողության դեպքում Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը Թուրքիայի և Ռուսաստանի աջակցությամբ Աստանայում հակամարտության կարգավորման հետ կապված քաղաքական խորհրդատվություն կսկսեն, իսկ Թուրքիան և Ռուսաստանը հանդես կգան որպես կարգավորման երաշխավորներ:
Ավելի վաղ նույն գործակալությունը հաղորդել էր, որ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնեցրել են համապարփակ զինադադարի ծրագիրը, որը կներկայացվի Սիրիայի հակամարտող կողմերին: