Դեմոկրատներին թվում է, թե իշխանություն կարելի է ձեռք բերել խելոք բառեր ասելով կամ ուրիշին քննադատելով
Ժողովրդավարության մեծ ու փոքր թերություններից առանձնացնեմ այս պահին հետևյալ մեկը. նորանկախ երկրների ժողովրդավարական արժեքներով ապրելու սեփական փորձ չունեցող և այդ արժեքների մասին միայն սեմինարների ընթացքում պատկերացում կազմող քաղաքական գործիչներին և առհասարակ՝ դեմոկրատներին թվում է, թե իշխանություն կարելի է ձեռք բերել խելոք բառեր ասելով կամ ուրիշին քննադատելով:
Իսկական իշխանությունը միշտ նվաճվում է, մի՛շտ: Եվ դա ճիշտ է բոլոր տիպի իշխանությունների համար՝ քաղաքական, վարչական, ինտելեկտուալ և այլ, նույնիսկ՝ ամենանեղ շրջանակում, օրինակ՝ ընտանիքում:
Մովսես Դեմիրճյան. ֆեյսբուք: