Երևան, 22.Փետրվար.2017, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Պորոշենկոն կոչ է անում ուժեղացնել ՌԴ-ի դեմ պա... ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհնե... Մոսկվան միշտ պատրաստ է Մինսկի հետ ցանկացած հա... ԿԱ ՊԳԿՎ պետ Արման Սահակյանի կինը «օգնում» է ա... Կովերը բռնեցին գոմդարձի ճամփան, իսկ նրանց հան... Ռիգայի երկաթուղային կայարանից տարհանում են մա... ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհնե... Իսրայելի քաղաքացիները «ֆեյք ազգ են». Իրանի հո... ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ընտրություննե... Յունկերը կոչ է արել չմոռանալ Չերչիլի ունեցած ... Քաղաքական և պետական գործիչների տարբերությունը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհնե... Թուրքիայում պրոքրդական կուսակցության ղեկավարի... Բերման ենթարկվեց Ռոստովյան փողոցից 2017թ. Ռուսաստանը զենք-զինամթերքի և մարտական ... Անջելինա Ջոլին երեխաների հետ կարիճներ և այլ խ... ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհնե... ԱՄՆ-ն դադարել է օգնել սիրիական ընդդիմությանը Ադրբեջանցի սահմանապահները կրակել են ադրբեջանց... ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհնե... Հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով Արևմուտքն աշխարհը անարխիայի է տանում. Շոյգու 1 մլն դոլարանոց հուշագրի «отдача»-ն Գերմանիայում մեկնարկել է «Lada Vesta»-ի վաճառ... Մեհրիբան Ալիևայի՝ ԱՀ առաջին փոխնախագահի պաշտո... ԵԽ-ի հետ Մայք Պենսի հանդիպման ժամանակ ամերիկյ... Էլէներգիայի պլանային անջատումներ հետևյալ հասց... Թրամփի «Ferrari»-ն վաճառվում է Եղանակը՝ Հայաստանում Թրամփը ԵՄ-ի խնդիրներից մեկն է. Յունկեր Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև ձևավո... Ավստրալացի քաղաքական գործիչների պարը ծիծաղի ա... Երբ հասարակությանդ համար կարևորը կաղապարն է Նոր գործառույթ՝ «WhatsApp»-ում Բժիշկները Կիմ Չեն Նամի մարմնում վնասվածքների ... Տավուշը սպասում է «կանաչ լույսին» ՀՀ կառավարությունը շահագրգռված է եվրոպական բի... Թուրքիան մեղադրել է Իրանին Երբ բոլորը քո ոխերիմ թշնամուն լավություն են ա... Լե Պենը հրաժարվել է հանդիպել մուֆտիի հետ գլխա... ՄԱԿ-ի պատմության ամենահետաքրքիր միջադեպերից մ... Բաքվի «սև ցուցակներն» անարդյունավետ են. Էդուա... Լեռնային Ղարաբաղը վերանվանվեց Արցախ «Ferrari»-ն նոր առեղծվածային սուպեր նորույթ է... Ի գիտություն ՀՀ ոչ պետական բուհերի նախորդ տար... Ալիևն ողջ իշխանությունը կենտրոնացնում է «ընտա... Քիմ Քարդաշյանը զավեշտալի լուսանկար և տեսանյու... Նալբանդյանը իսկական դիվանագետ է, բայց շեղում... «Samsung»-ը կվաճառի վերանորոգված «Galaxy Note... Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարա... Պայթյուններ և հրաձգություն՝ Պակիստանում Տնտեսական աճի «արմատները» ՅՈւՆԻՍԵՖ-ն ահազանգում է. 1.4 միլիոն երեխայի ... Վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան Կրասնոյարսկում հիվանդը ողջ է մնացել՝ հիվանդան... Պաշտոնեական անփութության փաստով հարուցված քրե... «ՀԱԿ»-ը դառը անալգին է առաջարկում մեր ժողովրդ... Փետրվարի 21-ի կարևոր իրադարձությունները. պատմ... Փարիզի ահաբեկչությունների հետևանքով 2016 թ.-... Միևնույն է՝ փողերը նույն մարդկանց ձեռքերում ե... Արմեն Մարտիրոսյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ժամա... Ներքին թշնամին արտաքին թշնամու հուսալի գործըն... Իմ ու Զարուհի Փոստանջյանի ճանապարհները հնարավ... Մեհրիբան Ալիևան նշանակվել է Ադրբեջանի առաջին... Այսպես շարունակվելու դեպքում ոչ թե ազգ-բանակ ... Նյու Յորքի օդանավակայանում համակարգի խափանման... Էրդողանն իրանցիներին խիստ զայրացրել է Սպանված Կիմ Չեն Նամի մտերիմ ընկերը պատմել է ն... Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ պատվիրակության ... Ճապոնիայում ստեղծվել է հավանական բռնաբարողներ... Ադրբեջանում հայտնի թալիշ բլոգեր է ձերբակալվել ԵՀ-ի ստորաբաժանմանը մտահոգում է «Windows 10»-... Տեղական արտադրության զարգացման «քաղցրությունը... Հնդկաստանը մտադիրն ՌԴ-ից ձեռք բերել «С-400» հ... Փողից է կախված և այն, ինչ անում ենք, փողն է ը... Շվեդիայում մասսայական անկարգություններ են տեղ... Ընտրակաշառքը հերթական դատարկ դիսկուրսն է Դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքը՝ հայաստանյ... «ՕՐՕ» դաշինքը ճիշտ կլինել կոչել «00+Օ» դաշինք... Ավստրալիայում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր Արցախի սահմանադրական փոփոխություններին կողմ է... Հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանմա... Ի՞նչ սպասել հունվարյան աճից. ո՞րն է կառավարու... «Ժառանգություն» կուսակցությունից արտահոսք է ս... Տիգրան Արզաքանցյանը լուրջ խնդրի առաջ է հայտնվ... Միհրան Պողոսյանը խոստացել է սմարթֆոններ բաժան... Ինքնասպան եղած ժամկետային զինծառայողի զորակոչ... Արգամ Աբրահամյանի ընկերոջը ոստիկանություն են ... Աշխատանքից ազատվել է ՊՆ հնաբնակներից Սեդրակ Ս... Հրազդանում Սանամյանն անցել է գրոհի Ռեյտինգայինով առաջադրված գլադիատորներն իրեր դ... Լուրջ դեմարշ են սկսելու Ծառուկյանի դեմ Գագիկ Բեգլարյանն անձամբ է զբաղվում եղբոր PR-ո... ՀՀԿ-ականները լծվել են իրենց օգտին ձայներ ապահ... Օհանյանին կարող են ներգրավել Նոր Մարաշի զինվա... Տարոն Մարգարյանի թիմակիցները «հոշոտում » են ի... Լոռիում հոսանքի ու գազի «մարդիկ» նախընտրական ... Սերժ Սարգսյանը որոշել է իր ձեռքը վերցնել ողջ ... Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը մեր... Դաշնակցությունը` Հանրապետականի հետքերով

Նախագահի ելույթը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, ևս մեկ անգամ ընդունեք իմ ցավակցությունները:

Մեր այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է Եվրասիական տնտեսական միության երկամյա գործունեության ամփոփման համար, բացահայտելու մեր ձեռքբերումները, որոնք, մեր կարծիքով, քիչ չեն: Կարծում եմ, որ հարկավոր է ուշադրությունը կենտրոնացնել նաև խնդրահարույց հարցերի վրա, որոնք խոչընդոտում են մեր միասնական տնտեսական տարածքի լիարժեք գործունեությանը:
Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի այդ արդիական խնդիրները քննարկվեին մեր բոլոր գործընկերների մասնակցությամբ:

Ցանկանում եմ կիսվել ընթացիկ տարում Միության գործունեության մեր գնահատականներով: Դրական կարելի է համարել այն, որ փոխադարձ առևտրի տեմպերի կրճատումը նվազում է: Դրական դինամիկա է առկա արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունում: Կարծում եմ, որ դեղորայքային և բժշկական ապրանքների շուկայի վերաբերյալ ընդունված մի շարք որոշումները, մինչև 2025 թվականը ծառայությունների 20 սեկտորների ազատականացումը, ինչպես նաև գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգներն իրենց կդրսևորեն մոտ կամ միջնաժամկետ հեռանկարում:

Եվրասիական ինտեգրացիոն նախագծի ձևավորած հիմքի շնորհիվ, մեզ հաջողվել է զգալի մեղմել արտաքին տնտեսական ցնցումների ապակառուցողական հետևանքները, որոնք առավել զգայուն կլինեին անդամ պետությունների համար Միության ներքին շուկայի բացակայության պարագայում: Փոքր տնտեսություն ունեցող անդամ պետությունների համար ապահովված է «մասշտաբի» էֆեկտը ինչպես ազգային արտադրողների, այնպես էլ երկրի՝ միջազգային շուկայում դիրքավորման համար:

Ցանկանում եմ նաև, որպես մեր կազմակերպության էական ձեռքբերում, նշել այն փաստը, որ արդյունավետ ներդրվել և աշխատում է բարձրաստիճան պաշտոնյաների ռոտացիայի մեխանիզմը: Կարծում եմ, որ կարտահայտեմ միասնական կարծիքն այն մասին, որ այդպիսի քայլի նպատակահարմարության և արդյունավետության հետ կապված մեր բոլոր մտավախությունները մնացին ետևում:

Կազմակերպության բոլոր կանոնադրական մարմինները գործում են լիարժեք ռեժիմով և բավականաչափ ինտենսիվորեն, ինչի մասին վկայում է նաև այսօրվա հանդիպման օրակարգը:

Այս ամենի հետ մեկտեղ, սոցիալ-տնտեսական մարտահրավերներին արձագանքման տեսանկյունից Միության ներուժն իրացվում է դեռևս ոչ բավարար ծավալով: Որպես հետևանք, Միության ստեղծման և գործունեության հետ կապված բիզնեսի և քաղաքացիների սպասումները, ինչպես նաև վերջինիս դերակատարությունը տնտեսության արդիականացման և քաղաքացիների կյանքի որակի բարելավման գործում մնում են չիրականացված: Իրավական հիմքը մասամբ ձևավորված է, բայց պահպանվում են ինտեգրացիոն ներուժի օգտագործման սահմանափակումներ, ինչը, մեր կարծիքով, թույլ չի տալիս օպերատիվ արձագանքել համաշխարհային տնտեսության վատթարացող իրավիճակին: Մի խոսքով, չնայած լուրջ առաջխաղացումներին, դեռևս բաց են մնում շատ հարցեր:

Մենք պատկերացնում ենք, որ Միությունը պետք է առաջ գնա երկու առանցքային ուղղություններով: Առաջինը` «չորս ազատությունների» լիարժեք ազատականացման ճանապարհին մնացած խոչընդոտների վերացումն է և Միության ներսում ինտեգրացիայի զարգացումը: Երկրորդը` անդամ պետությունների ազգային տնտեսությունների և, ընդհանուր առմամբ, Միության առավել արդյունավետ ներգրավումն է գլոբալ առևտրային համակարգում: Այս երկու ուղղությունները փոխլրացնում են իրար: Ակնհայտ է, որ առանց Միության ներսում արդյունավետ համագործակցության հաստատման, կբարդանա մեր ինտեգրացիոն միության միջազգային դիրքավորումը:

Այս համատեքստում, Մաքսային օրենսգրքի ընդունումը ծանրակշիռ քայլ է մեր հետագա ինտեգրման ճանապարհին, քանի որ այն ուրվագծում է անցումը դեպի մեկ միասնական մաքսային կարգավորում տնտեսական միության ողջ տարածքում: Կարևոր է, որ նոր օրենսգրքով սահմանված են առաջադեմ, միջազգային չափանիշներին համապատասխանող մոտեցումներ: Նշված մոտեցումների կիրառումը կդյուրացնի ապրանքների ԵԱՏՄ սահմաններով հատման գործընթացը, կդարձնի այն թափանցիկ, այդ թվում նաև էլեկտրոնային հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով, ինչն էլ հանդիսանում է մեր խնդիրը:

Դրա հետ կապված, ցանկանում եմն նշել հետևյալ պահը: Այս կամ այն կառավարման համակարգին անցում կատարելիս հարկավոր է բիզնեսին ազատել ավելորդ թղթաբանությունից, ձգտել առավելագույնս համատեղել անհրաժեշտության և բավարարության սկզբունքները:

Հայկական կողմի համար արդիական է նաև ծառայությունների առևտրի հատվածների ազատականացման հարցը: Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում պետական ծառայությունների ոլորտում «մեկ պատուհանի» սկզբունքը կիրառելու ուղղությամբ, լուրջ առաջխաղացում ունենք այս բնագավառում պետականի և մասնավորի կառուցողական փոխգործակցության ապահովման մասով: Պատրաստ ենք պետական ծառայությունների ոլորտում միասնական էլեկտրոնային հարթակ ներդնելու և կիրառելու մեր փորձով կիսվել գործընկերների հետ:

Մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածը գրավում է առաջատար դիրքերից մեկը, կուտակված է նշանակալի փորձ, որը կարևոր է օգտագործել տնտեսության ճյուղերի թվային փոխակերպման գործընթացում՝ Միության թվային շուկան ձևավորելիս: Ժամանակակից համաշխարհային աշխատանքի բաժանման գործում մասնակցության և թվային տնտեսության զարգացման ոլորտում արդյունքների հասնելու համար պետք է ունենալ կարևոր ձայն, այդ իսկ պատճառով, մենք հետաքրքրված ենք արդեն 2017 թվականին համաձայնեցված ջանքերով համատեղ ծրագրերի իրականացման, ԵԱՏՄ թվային տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունների մշակման ու իրականացման հարցերում: Մեր կարծիքով, առավել կարևոր կարող է դառնալ տրանսպորտային-լոգիստիկ համակարգում, էներգետիկայում, գյուղատնտեսությունում, միկրոէլեկտրոնիկայում նախաձեռնությունների իրականացումը, և Հայաստանը պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ դրանց իրականացման գործում:

Հարգելի՛ գործընկերներ,

Կցանկանայի առանձնակի ընդգծել համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման կարևորությունը: Հայաստանի առջև սուր կերպով կանգնած է ԵԱՏՄ անդամ երկրների հետ անխափան կապի ապահովման հարցը: ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում մեր առևտրատնտեսական կապը իրականացվում է Վրաստանի տարածքով՝ Վերին Լարսի անցակետով: Բայց, ցավոք, մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ եղանակային պայմաններ, բյուրոկրատական գործընթացներ, տվյալ անցակետի աշխատանքը պարբերաբար խախտվում է, ինչը լուրջ վնաս է հասցնում մեր տնտեսավարող սուբյեկտներին: Այս առումով, կարևոր նշանակություն ենք տալիս ԵԱՏՄ անդամ պետություններին պատկանող տրանսպորտային միջոցների համար առանձին անցուղու ստեղծմանը, որը նշանակալիորեն կթեթևացնի բեռնափոխադրումների իրականացումը: Դա մեր երկրների գործարար համայնքի ներկայացուցիչներին կտա մեր Միության գործառնության օգտակարության իրական զգացում:

Համակարգված տրանսպորտային քաղաքականության առումով կցանկանայի նշել, որ ինչպես արդեն գոյություն ունեցող, այնպես էլ նոր ստեղծվող տրանսպորտային միջանցքների և երթուղիների ընտրության ժամանակ առաջնայնությունը նախ և առաջ պետք է տրվի նրանց, որոնք անցնում են ԵԱՏՄ երկրներով, իսկ դրանց ցանկը պետք է ձևավորվի պետությունների առաջարկների հիման վրա:

Երթուղիները պետք է նպաստեն ԵԱՏՄ երկրների առավել ներգրավվածությանը տարածաշրջանային և միջազգային ենթակառուցվածքային միջանցքների և համագործակցության ծրագրերին:

Ցանկանում եմ անցում կատարել ԵԱՏՄ միջազգային գործունեության թեմային: Ուրախացնում է այն փաստը, որ աշխարհում մեր Միության հանդեպ հետաքրքրությունն աճում է: Ամբողջ տարվա ընթացքում ինտենսիվորեն մշակվում էին Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի և այլ երկրների հետ համագործակցության հարցերը: Դա, անկասկած, ընդլայնում է միջազգային ներգրավվածության հնարավորությունները և բարձրացնում ԵԱՏՄ դերը միջազգային հարթակում:

Կցանկանայի առանձին անդրադառնալ Իրանի հետ ԵԱՏՄ համագործակցության հարցին: Իրանի Նախագահ Ռոհանիի՝ վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում մենք հանգամանորեն քննարկեցինք ԵԱՏՄ և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը:

Մասնավորապես, ներկայացվել են փոխշահավետ համագործակցության այն լայն հնարավորությունները, որոնք կբացվեն մեր երկրների և Իրանի տնտեսավարող սուբյեկտների համար:

Իրանի Նախագահն իր հետաքրքրվածությունը հայտնեց ԵԱՏՄ հետ ժամանակավոր համաձայնագրի կնքման վերաբերյալ, որը կհանգեցնի ազատ առևտրի գոտու ձևավորմանը:

Հայաստանը ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով որքան հնարավոր է արագ հասնել տվյալ համաձայնագրի ստորագրմանը:

Միաժամանակ, մենք քննարկել ենք Պարսից Ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման ծրագրերը: Հայաստանը՝ Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ անդամը, շեշտադրում է կատարում տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման վրա, այդ թվում՝ ներկայումս իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման շնորհիվ, որը ԵԱՏՄ շրջանակներում մեր գործընկերների համար հարմարավետ և անվտանգ հարթակ կստեղծի դեպի Պարսից ծով, այնուհետև Հնդկական օվկիանոս ելք ունենալու համար:

Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,

Ամփոփելով՝ կցանկանայի հույս հայտնել, որ համատեղ ջանքերով մենք ոչ միայն կհաղթահարենք ներկայիս ֆինանսատնտեսական դժվարությունները, այլև Միությունն ամրապնդելով ներսից, կբարձրացնենք մեր ինտեգրացիոն միության միջազգային կշիռը:

Համոզված եմ, որ ԵԱՏՄ-ն ունի խոստումնալից ապագա, ինչը, անկասկած, կծառայի մեր տնտեսությունների զարգացմանը և մեր քաղաքացիների բարօրությանը:

Շնորհակալություն ուշադրության համար:

դիտվել է 168 անգամ
loading...
Պորոշենկոն կոչ է անում ուժեղացնել ՌԴ-ի դեմ պա... ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհնե... Մոսկվան միշտ պատրաստ է Մինսկի հետ ցանկացած հա... ԿԱ ՊԳԿՎ պետ Արման Սահակյանի կինը «օգնում» է ա... Կովերը բռնեցին գոմդարձի ճամփան, իսկ նրանց հան... Ռիգայի երկաթուղային կայարանից տարհանում են մա... ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհնե... Իսրայելի քաղաքացիները «ֆեյք ազգ են». Իրանի հո... ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ընտրություննե... Յունկերը կոչ է արել չմոռանալ Չերչիլի ունեցած ... Քաղաքական և պետական գործիչների տարբերությունը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհնե... Թուրքիայում պրոքրդական կուսակցության ղեկավարի... Բերման ենթարկվեց Ռոստովյան փողոցից 2017թ. Ռուսաստանը զենք-զինամթերքի և մարտական ... Անջելինա Ջոլին երեխաների հետ կարիճներ և այլ խ... ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհնե... ԱՄՆ-ն դադարել է օգնել սիրիական ընդդիմությանը Ադրբեջանցի սահմանապահները կրակել են ադրբեջանց... ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհնե... Հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով Արևմուտքն աշխարհը անարխիայի է տանում. Շոյգու 1 մլն դոլարանոց հուշագրի «отдача»-ն Գերմանիայում մեկնարկել է «Lada Vesta»-ի վաճառ... Մեհրիբան Ալիևայի՝ ԱՀ առաջին փոխնախագահի պաշտո... ԵԽ-ի հետ Մայք Պենսի հանդիպման ժամանակ ամերիկյ... Էլէներգիայի պլանային անջատումներ հետևյալ հասց... Թրամփի «Ferrari»-ն վաճառվում է Եղանակը՝ Հայաստանում Թրամփը ԵՄ-ի խնդիրներից մեկն է. Յունկեր Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև ձևավո... Ավստրալացի քաղաքական գործիչների պարը ծիծաղի ա... Երբ հասարակությանդ համար կարևորը կաղապարն է Նոր գործառույթ՝ «WhatsApp»-ում Բժիշկները Կիմ Չեն Նամի մարմնում վնասվածքների ... Տավուշը սպասում է «կանաչ լույսին» ՀՀ կառավարությունը շահագրգռված է եվրոպական բի... Թուրքիան մեղադրել է Իրանին Երբ բոլորը քո ոխերիմ թշնամուն լավություն են ա... Լե Պենը հրաժարվել է հանդիպել մուֆտիի հետ գլխա... ՄԱԿ-ի պատմության ամենահետաքրքիր միջադեպերից մ... Բաքվի «սև ցուցակներն» անարդյունավետ են. Էդուա... Լեռնային Ղարաբաղը վերանվանվեց Արցախ «Ferrari»-ն նոր առեղծվածային սուպեր նորույթ է... Ի գիտություն ՀՀ ոչ պետական բուհերի նախորդ տար... Ալիևն ողջ իշխանությունը կենտրոնացնում է «ընտա... Քիմ Քարդաշյանը զավեշտալի լուսանկար և տեսանյու... Նալբանդյանը իսկական դիվանագետ է, բայց շեղում... «Samsung»-ը կվաճառի վերանորոգված «Galaxy Note... Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարա... Պայթյուններ և հրաձգություն՝ Պակիստանում Տնտեսական աճի «արմատները» ՅՈւՆԻՍԵՖ-ն ահազանգում է. 1.4 միլիոն երեխայի ... Վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան Կրասնոյարսկում հիվանդը ողջ է մնացել՝ հիվանդան... Պաշտոնեական անփութության փաստով հարուցված քրե... «ՀԱԿ»-ը դառը անալգին է առաջարկում մեր ժողովրդ... Փետրվարի 21-ի կարևոր իրադարձությունները. պատմ... Փարիզի ահաբեկչությունների հետևանքով 2016 թ.-... Միևնույն է՝ փողերը նույն մարդկանց ձեռքերում ե... Արմեն Մարտիրոսյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ժամա... Ներքին թշնամին արտաքին թշնամու հուսալի գործըն... Իմ ու Զարուհի Փոստանջյանի ճանապարհները հնարավ... Մեհրիբան Ալիևան նշանակվել է Ադրբեջանի առաջին... Այսպես շարունակվելու դեպքում ոչ թե ազգ-բանակ ... Նյու Յորքի օդանավակայանում համակարգի խափանման... Էրդողանն իրանցիներին խիստ զայրացրել է Սպանված Կիմ Չեն Նամի մտերիմ ընկերը պատմել է ն... Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ պատվիրակության ... Ճապոնիայում ստեղծվել է հավանական բռնաբարողներ... Ադրբեջանում հայտնի թալիշ բլոգեր է ձերբակալվել ԵՀ-ի ստորաբաժանմանը մտահոգում է «Windows 10»-... Տեղական արտադրության զարգացման «քաղցրությունը... Հնդկաստանը մտադիրն ՌԴ-ից ձեռք բերել «С-400» հ... Փողից է կախված և այն, ինչ անում ենք, փողն է ը... Շվեդիայում մասսայական անկարգություններ են տեղ... Ընտրակաշառքը հերթական դատարկ դիսկուրսն է Դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքը՝ հայաստանյ... «ՕՐՕ» դաշինքը ճիշտ կլինել կոչել «00+Օ» դաշինք... Ավստրալիայում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր Արցախի սահմանադրական փոփոխություններին կողմ է... Հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանմա... Ի՞նչ սպասել հունվարյան աճից. ո՞րն է կառավարու... «Ժառանգություն» կուսակցությունից արտահոսք է ս... Տիգրան Արզաքանցյանը լուրջ խնդրի առաջ է հայտնվ... Միհրան Պողոսյանը խոստացել է սմարթֆոններ բաժան... Ինքնասպան եղած ժամկետային զինծառայողի զորակոչ... Արգամ Աբրահամյանի ընկերոջը ոստիկանություն են ... Աշխատանքից ազատվել է ՊՆ հնաբնակներից Սեդրակ Ս... Հրազդանում Սանամյանն անցել է գրոհի Ռեյտինգայինով առաջադրված գլադիատորներն իրեր դ... Լուրջ դեմարշ են սկսելու Ծառուկյանի դեմ Գագիկ Բեգլարյանն անձամբ է զբաղվում եղբոր PR-ո... ՀՀԿ-ականները լծվել են իրենց օգտին ձայներ ապահ... Օհանյանին կարող են ներգրավել Նոր Մարաշի զինվա... Տարոն Մարգարյանի թիմակիցները «հոշոտում » են ի... Լոռիում հոսանքի ու գազի «մարդիկ» նախընտրական ... Սերժ Սարգսյանը որոշել է իր ձեռքը վերցնել ողջ ... Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը մեր... Դաշնակցությունը` Հանրապետականի հետքերով
Ամենաընթերցվածը
website by Sargssyan