Ղրղզստանը հրաժարվել է ստորագրել ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը
Ղրղզստանը հրաժարվել է ստորագրել ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։
«Բոլոր փաստաթղթերը ստորագրված են, բացի օրակարգի առաջին հարցից. երեք երկրները ստորագրել են ԵՏՄ առևտրային քաղաքականության զարգացման մասին հայտարարությունը, Ղրղզստանը՝ ոչ։ Երկրորդ փաստաթուղթը Մաքսային օրենսգիրքն էր։ Երեք երկիր ստորագրել են, իսկ ղրղզական կողմը չի ստորագրել Մաքսային օրենսգիրքը»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը՝ ԵՏՄ Գերագույն խորհրդի նիստի ավարտից հետո:
Նա նաև հավելել է, որ խոսելով 3 երկրների մասին, որոնք ստորագրել են փաստաթուղթը, այսօրվա նիստի մասնակից են եղել:
Նշվում է նաև, որ բելառուսական կողմը նիստին չի մասնակցել: