Կաթողիկոսի տնօրինությամբ հոգևոր սպասավորների նոր նշանակումներ են կատարվել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են հոգևոր սպասավորների նոր նշանակումներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Արժանապատիվ Տ. Պարգև քահանա Բալ-Գևորգյանը ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում: Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արժանապատիվ Տ. Հայկազ քահանա Մասոյանն իր հոգևոր սպասավորությունը կբերի Կոտայքի թեմում:
Բարեշնորհ Հրայր սարկավագ Լալայանը ծառայության է նշանակվել ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունում: