«Ту-154»-ի ավիավթարի վայրում սկսել են հայտնաբերել մահացածների դիերը
Սոչիի ափերից վեց կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվել է ՌԴ ՊՆ «Ту-154» ինքնաթիռի ավիավթարի հետևանքով մահացած անձի մարմինը: Այս մասին հայտնել է նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկոբը: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Սոչիի ափամերձ հատվածից վեց կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվել է ավիավթարի հետևանքով մահացած անձի դին»,- հայտնել է նա:
Նա նաև հաղորդել է, որ մարմինը բարձրացվել է փրկարարական ինքնաթիռ:
Ավելի վաղ ՊՆ-ն նշել էր «Ту-154»-ում եղած մարդկանց թիվը՝ 92: