Իսրայելը կվերանայի իր հարաբերությունները ՄԱԿ-ի հետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ երկիրը կվերանայի իր հարաբերությունները ՄԱԿ-ի հետ Անվտանգության խորհրդի կողմից կարգավորման գործընթացը դադարեցնելու պահանջով բանաձևն ընդունելուց հետո: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ես արտաքին գործերի նախարարին հանձնարարել եմ մեկ ամսվա ընթացքում իրականացնել ՄԱԿ-ի հետ մեր բոլոր պայմանագրերի վերագնահատումը, այդ թվում՝ ՄԱԿ-ի իսրայելական ֆինանսավորման հաստատությունները և Իսրայելում ՄԱԿ-ի ներկայացուցչությունների ներկայությունը»,- հայտնել է երկրի վարչապետը:
ՄԱԿ-ի ԱԽ-ն ուրբաթ օրն ընդունել է մի բանաձև, որը Իսրայելից պահանջում է դադարեցնել բնակավայրերի կառուցումը պաղեստինյան օկուպացված տարածքներում, այդ թվում՝ արևելյան Երուսաղեմում: