Ալիևը հուսալի ընկեր է. Պուտին
ՌԴ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել 55-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլը:
Ուղերձում Վլադիմիր Պուտինը Ալիևին «Ռուսաստանի հուսալի ընկեր» է անվանել և երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման կողմնակից:
«Ռուսաստանում Դուք հայտնի եք որպես մեր երկրի հուսալի ընկեր, ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցության, տարբեր ոլորտներում երկկողմանի փոխշահավետ գործակցության սկզբունքային կողմնակից»,- նշվում է ուղերձում:
Պուտինն Ալիևին նաև «առողջություն, երջանկություն, բարեկեցություն և պետական գործունեության մեջ հաջողություններ» է մաղթել: