Անգելա Մերկելը մեկնաբանել է երեկ Բեռլինում տեղի ունեցած ողբերգությունը
Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել հայտարարությամբ` կապված Բեռլինի Սուրբ Ծննդյան տոնավաճառում երեկ տեղի ունեցած ողբերգության հետ: Նա միջադեպը ահաբեկչական ակտ է որակել և ասել, որ դա մի մարդ է արել, ով ապաստան է խնդրել Գերմանիայից:
Երկուշաբթի երեկոյան` դեկտեմբերի 19-ին, բեռնատար մեքենան բախվել է արևմտյան Բեռլինի կենտրոնում Սուրբ Ծննդյան շուկայում հավաքված ամբոխին: Ըստ քննիչների` մեքենան, ամենայն հավանականությամբ, միտումնավոր է ուղղվել դեպի մարդկանց ամբոխը:
Բեռլինի ոստիկանությունը հայտարարել է, որ այդ միջադեպը ահաբեկչական հարձակում է: