Էլ-Քարաքում տեղի ունեցածը կարելի է ահաբեկչական գործողություն որակել
Հորդանանի Էլ-Քարաք քաղաքում օրերս ոստիկանների վրա իրականացված զինված հարձակումը պետք է որպես ահաբեկչական գործողություն դիտարկել: Այս մասին գրել է ТАСС-ը՝ հղում անելով Թագավորության անվտանգության ուժերի ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ «հայտնաբերված ապացույցները վկայում են այն մասին, որ հարձակում է կարելի է դիտարկել որպես ահաբեկչական գործողություն»:
Օպերատիվ տվյալների համաձայն՝ Էլ-Քարաքի կենտրոնում գտնվող ամրոցում, որտեղ ժամեր շարունակ զինված անձինք գեիներ էին պահում, ոստիկանությունը հայտնաբերել է հրազենային զենք, ռազմամթերք և մի քանի ռումբեր:
Հաղորդվում է, որ ոստիկանության հետ բախումների ընթացքում Էլ-Քարաքում զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ հատուկ ջոկատի 4 զինվորական, տեղական ոստիկանության 3 ներկայացուցիչ, 2 քաղաքացի և կանադուհի մի զբոսաշրջիկ:
Մինչ այժմ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել Էլ-Քարաքի գործողույթունների պատասխանատվությունը: