«Փրկեք լարին» ակցիա՝ Թբիլիսիում
Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել «Փրկեք լարին» ակցիան՝ ընդդեմ ազգային արժույթի արժեզրկման: Այս մասին գրում է «Грузия Online»-ը:
Նշվում է, որ «Աջակցիր Վրաստանին, պաշտպանիր ազատությունը». ՀԿ ակտիվիստները և մայրաքաղաքի բնակիչները հավաքվել էին կառավարության շենքի առաջ:
Վերջիններս տոնածառ են դրել և զարդարել այն դոլարներով, որոնց վրա իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկարն է եղել:
Ցուցարարներն իշխանություններից պահանջել են փոխել տնտեսական կուրսը և չեղարկել հարկերի բարձրացման մասին որոշումը: