Իմ ու Վահան տականքի կարճատև տեսանյութերը և հարցազրույցը չի համապատախանում իրականությանը. Լուսինե Ներսիսյան
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը երեկ գրել էր, թե Արցախի բնակչուհի Լուսինե Ներսիսյանը միացել է Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի նախաձեռնած «խաղաղության պլատֆորմ» կոչվող նախաձեռնությանը, որն իրականում հակահայ բովանդակություն ունի:
Լուսինե Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. «Հարգելիներս, ինչ տեսել եք սոցիալական կայքերում, իմ ու Վահան տականքի կարճատև տեսանյութերը և հարցազրույցը, որը թարգմանվել է այդ սրիկայի կողմից՝ ռուսական տարբերակով, այնինչ ես նրա հետ գրվել եմ հայերենով, չի համապատախանում իրականությանը...: Խոսակցություններն իբր իմ ձերբակալության վերաբերյալ...վստահեցնում եմ բոլորիդ, որ դրանք կեղծ լուրեր են, ու ես գտնվում եմ իմ գյուղում, մեր տանը, ու մտաահոգված եմ այս ամենի համար: Ինձ ճանաչողները, ինձ գիտեն որպես հայրենասեր աղջիկ և վստահեցնում եմ, որ այդպես էլ կա և դա ապացուցելու համար պատրաստ եմ հանդես գալ հանրության առաջ, այդ բոլոր կեղծ լուրերը հերքելու նպատակով»: