Կադիրովն Անկարային կոչ է արել հանձնել Չեչնիայից փախած և Թուրքիայում ապաստանած ահաբեկիչներին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է Թուրքիայի ղեկավարությանը` կոչ անելով «հետաքննություն անցկացնելու և պատասխանատվության ենթարկելու» համար հանձնել Չեչնիայից փախած և Թուրքիայի տարածքում թաքնվող ահաբեկիչներին:
«Չեչնիայում իրագործված ահաբեկչությունների կազմակերպման մեջ մեղադրվող վտանգավոր հանցագործները ու նրանց առաջնորդները ապաստանել են Թուրքիայում: Նրանցից ոմանք ձերբակալված են: Ես բազմիցս խնդրել եմ Թուրքիայի ղեկավարությանը արտահանձնել նրանց Ռուսաստան, որպեսզի հետաքննություն անցկացվի, մեղավորները պատժվեն: Այսօր նույնպես դիմում եմ այդ խնդրանքով»:
Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության առթիվ «Instagram»-ի իր էջում գրել է Կադիրովը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վերջինսս կարծիք է հայտնել, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում սերտ համագործակցություն է հարկավոր: