Քերին Դամասկոսին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների մեջ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր Փարիզում կայացած «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպման արդյունքներն ամփոփելիս Սիրիայի իշխանություններին մեղադրել է մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ: Այս մասին գրում է Interfax.ru-ն:
«Սիրիական իշխանությունների կողմից իրագործվող ռմբակոծումները հակասում են միջազգային իրավունքին, հաճախ դրանք մարդկության դեմ ուղղված ռազմական հանցագործություններ են: Դրանք պետք է դադարեցնել»,- ասել է Քերին:
Վերջինս հաստատել է, որ իրենց հիմնական նպատակը հրադադարի ռեժիմի սահմանումն է` «Մեր նպատակները պարզ են՝ լիակատար հրադադար, որն անհրաժեշտ է մարդասիրական օգնության համար»:
Պետքարտուղարը հույս է հայտնել, որ Սիրիայի հարցով ամերիկացի և ռուս փորձագետների բանակցությունները Ժնևում բարեհաջող ընթացք կունենան: