Հալեպից դուրս է եկել ավելի քան 20 հազար խաղաղ բնակիչ
Խաղաղ բնակիչները շարունակում են ռուսական Հաշտեցման կենտոնի կողմից կազմակերպված հումանիտար միջանցքով լքել Հալեպի հարավային շրջանները։ Այս մասին գրում է Известия-ն։
Հաղորդվում է, որ այժմ սիրիական բանակի վերահսկողության տակ է գտնվում Հալեպի 93%-ը։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր կեսօրին արդեն 20.000-ից ավել մարդ լքել է Հալեպը։ 1,2 հազար զինյալ հանձնվել է։
Հումանիտար միջանցներով Հալեպից հեռանում են «Քարիմ-Հուն» և «Էլ-Մահայար» շրջաններում։