Շվեդիայում մկների խանութ է բացվել (լուսանկարներ)
Օրերս շվեդական քաղաքներից մեկում մկների համար փոքրիկ խանութ է բացվել։ Այս մասին գրում է Fresher.ru-ն։
Մտահղացման հեղինակը «Anonymouse» խումբն է, որի անդամները դեռևս անհայտ են:
Խանութի ներսում տեղակայված է յուրատեսակ սրճարան, որտեղ կրծողները կարող են համտեսել իրենց սիրելի խորտիկները՝ ընդեղեն, չորացրած պանիր և այլն։