Սերժ Թանկյանն Ադրբեջանում Հեյդար Ալիևի հուշարձանի վրա գրաֆիտի արած և ազատազրկված երիտասարդների աջակցության կոչով է հանդես եկել
Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը թվիթթերյան իր էջում Ադրբեջանում ազատազրկված երիտասարդների աջակցության կոչով է հանդես եկել:
Սերժ Թանկյանը միացել է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ դեկտեմբերի 10-ին նշվող մարդու իրավունքների օրվան նվիրված «Գրիր իրավունքների համար» («Write for Rights)» ամենամյա արշավին և պահանջել ազատ արձակել Ադրբեջանում գրաֆիտիի համար ազատազրկված երիտասարդներ Բայրամ Մամեդովին և Գիյաս Իբրահիմովին:
«Վանդալիզմ՝ այո, պանկ ռո՞ք: Իհարկե, բայց 12 տարի ազատազրկո՞ւմ: «Amnesty International/,-ի «Գրիր իրավունքների համար» արշավն աշխատում է: Խնդրում եմ, օգնեք»,- գրել է Սերժ Թանկյանն իր էջում՝ կիսվելով արշավի կայքէջով: