2016 թվականի աշխարհի ամենահանրաճանաչ թենիսիստուհին
Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) համաձայն՝ գերմանուհի Անգելիկա Քերբերը 2016 թ.-ի աշխարհի ամենահանրաճանաչ թենիսիստուհին է դարձել։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով ասոցիացիայի պաշտոնական կայքէջին։
Ռեյտինգի հիմքում դրված էր «WTA»-ի կայքում կոնկրետ թենիսիստուհիների որոնումների ու վերջիններիս մասին հրապարակումների ընթերցումների քանակը։ Երկրորդ հորիզոնականում է ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, երրորդ տեղում՝ ռումինուհի Սիմոնա Հալեպը։
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։