Ճապոնիայում տարվա մեքենա են ընտրել
Ճապոնական «Տարվա ավտոմեքենա» մրցույթի կազմակերպիչներն արդեն ընտրել են հաղթողին։ Այս մասին գրում է Motor.ru-ն։
Լավագույն ավտոմեքենա են ընտրել «Subaru Impreza» սեդանը, որն առաջ է անցել 2-րդ տեղը զբաղեցրած «Toyota Prius»-ից և 3-րդ տեղը զբաղեցրած «Audi A4»-ից։
Նոր «Impreza»-ն մարտ ամսին Նյու-Յորքում ներկայացվել էր մոտորշոուի ժամանակ։ Ճապոնիայում վաճառքի է հանվել հոկտեմբերի 13-ից։
Նոր սերնդի «Impreza»-ն կառուցված է «Subaru Global Platform» (SGP) մոդուլային պլատֆորմի վրա։