Երևանում վարորդը ռուսական համարանիշներով «LADA»-ով բախվել է հաստաբուն ծառին.Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում LADA 21010 մակնիշի Y554 XA 161 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ֆուչիկի փողոցից դեպի Աբելյան փողոց ընթանալիս բախվել է հաստաբուն ծառին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան, սակայն ավտոմեքենայի վրա և դրսում կան արյան հետքեր։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար Համլետ Սահակյանի գլխավորությամբ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։
Մանրամասները՝ այստեղ։