Բրազիլիայում Հիսուսի արձանը վերականգնելու համար դրամահավաք են իրականացնում
Ռիո դե Ժանեյրոյում դրամահավաք է սկսվել «Հիսուս Ամենափրկիչ» արձանը պահպանելու համար։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին։
Նշվում է, որ երկրի տնտեսության անկումն ազդել է նաև արձանի տեխնիկական սպասարկման հնարավորությունների վրա։
Նշվում է, որ եկեղեցին տարեկան 889.000 դոլար է ծախսում արձանի պահպանման համար, ինչպես նաև մի քանի հազար էլ աշխատավարձի և սոցիալական ծրագրերի համար։
Պարբերականը հաղորդում է, որ 2010 թ.-ին կայծակի հարվածների հետևանքով վնասվել էին արձանի մատները, գլուխը և հոնքերը։