Ադրբեջանը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կարող են խաղաղ համաձայնության հասնել
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի համակարգող Ուիլյամ Լահուն հայտարարել է, որ Ադրբեջանը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կարող են համաձայնության հասնել խաղաղ ճանապարհով։ Այս մասին գրում է Интерфакс-ը։
«Մենք ցանկանում ենք կարգավորումը տեսնել խաղաղ ճանապարհով»։ Կարծում ենք՝ նման լուծման կարող են հասնել կողմերը»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։
Ուիլյամ Լահուն նաև նշել է, որ ՆԱՏՕ-ին միշտ «անհանգստացրել է Ղարաբաղում տիրող իրադրությունը»։