Բուլղարիայում գնացքը դուրս է եկել գծերից. կան զոհեր
Բուլղարիայում՝ Խիտրինո Շումենի բնակավայրում, պրոպան-բութանի 26 ցիստեռնով բեռնատար գնացքը դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով մարդկային զոհեր կան։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով BTV հեռուստաալիքին։
«Ամենաքիչը 4 մարդ է զոհվել, ավելի քան 20 մարդ վիրավոր է»,- հաղորդում է հեռուստաընկերությունը։
Դժբախտ պատահարի հետևանքով փլուզվել է մի քանի կառույց, 12 մարդու դուրս են բերել փլատակների տակից:
Տուժածները հոսպիտալացվել են, դեպքի վայրում հրշեջներ և բժիշկներ են աշխատում: