ԱՄՆ-ում կանջատվեն «Galaxy Note 7» սմարթֆոնները
Հարավկորեական «Samsung» ընկերության ստեղծած նոր թարմացումը Միացյալ Նահանգներում կանջատի բոլոր «Galaxy Note 7» հեռախոսները։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
Այդ թարմացումը թույլ չի տա, որպեսզի հեռախոսները լիցքավորվեն։ Ինչպես նշում են «Samsung» -ում՝ այն բացառում է «Galaxy Note 7»-ի օգտագործումը որպես հեռախոս։
Նմանատիպ թարմացում կթողարկվի նաև Կանադայում, այնտեղ նույնպես հեռախոսները չեն կարողանա միանալ համացանցին։