Պենտագոնը ևս 200 զինվորական կուղարկի Սիրիա
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քաթչերը Մանամեում անցկացված համաժողովի ժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ն ևս 200 զինվորական կուղարկի Սիրիա Ռաքքայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարվող ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս մասին գրում է Reuters-ը։
ԱՄՆ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ օժանդակ ուժերի՝ Սիրիա ուղարկելու այս վերջին որոշումը ևս մեկ կարևոր քայլ է «ԻՊ»-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի գործընկերներին աջակցելու համար։
Քարթերը նաև նշել է, որ Սիրիա են ուղարկվել հատուկ նշանակության մարզիչներ, խորհրդականներ, ինչպես նաև ականազերծման մասնագետներ։