Նիգերիայում մահապարտ-աշակերտուհիների իրականացրած ահաբեկչությունը 56 մարդու կյանք է խլել
Նիգերիայի հյուսիսարևելյան Մադագալի քաղաքում դեռահաս աղջիկների իրականացրած ահաբեկչությունը 56 մարդու կյանք է խլել, մոտ 60 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է ABC-ն՝ հղում անելով Reuters-ին։
Ահաբեկչությունը տեղի է ունեցել մարդաշատ շուկայում։ Դեռևես ոչ ոք չի ստանձնել պատահարի պատասխանատվությունը, սակայն իշխանություններն այս ահաբեկչությունը կապում են «Բոկո Հարամ» արմատական իսլամիստական խմբավորման հետ։
«Բոկո Հարամը» ստեղծվել է 2002 թվականին։ Սկզբում խմբավորման գործողություններն ուղղված էին մուսուլմանական Աֆրիկայում արևմտյան կրթության դեմ։ 2009-ից ռազմական գործողություններ սկսեց Նիգերիայում իշխանափոխության հասնելու համար։