Նորատուսցի Ալիկը «խորհուրդ» է տվել « դրան լավ սատկացնել»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով հարցաքննության գործիչ հանդիսացող «Մակարով» տիպի ատրճանակը հայտնաբերվել է։
Մեր տեղեկություններով՝ Մուշեղ Մուշեղյանը և Չարբախցի Գեղամը վիճաբանել են ֆինանսական խնդիրների պատճառով, սակայն նրանք իրավապահներին հրաժարվել են մանրամասնել, թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը։
Մեզ հայտնի դարձավ, որ գործով կալանավորված քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը դեպքի վայրում չի եղել։ Որոշ տեղեկությունների համաձայն, նա Չարբախցի Գեղամին «խորհուրդ» է տվել «լավ սատկացնել Մուշեղ Մուշեղյանին»։ Դրա համար էլ նրան մեղադրանք է առաջադրվել Մուշեղյանի սպանությունը դրդելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի հատկանիշներով (սպանության դրդչություն)։
Նշենք, որ Մուշեղյանը Նորատուսցի Ալիկի վստահված անձն է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով նրա ու Մուշեղի ջրերը մի առվով չեն հոսել և Մուշեղը վտարվել է Ալիկի շրջապատից։ Առաջադրված մեղադրանքը Ալիկ Բանդուրյանը չի ընդունում և հրաժարվել է ցուցմունք տալ։ Այս մասին երեկ թերթի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Մկրտիչ Վասակյանը»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։