«Տանը Մենակ»-ի և «Հարրի Փոթեր»ի ռեժիսորը սուրբծծնդյան հոլովակ է նկարահանել
Կինոռեժիսոր Քրիս Քոլամբուսը, ով հայտնի է «Տանը մենակ», «Հարրի Փոթերն ու փիլիսոփայական քարը», «Հարրի Փոթերը և գաղտնի սենյակը» ֆիլմերով, սուրբծննդյան գովազդ է նկարահանել։ Այս մասին գրում է The Local-ը։
Գովազդի պատվիրատուն իտալական մի սուպերմարկետ է։ Հոլովակը համացանցում 3 օրվա ընթացքում հավաքել է շուրջ 1 միլիոն դիտում։
Գործողությունները տեղի են ունենում Հյուսիսային բևեռում, որտեղ Սանտա Կլաուսն ու իր օգնականները կարդում են խնդրանքներով լի նամակները։ Այնուհետև նրանք որոշում են նվերները պատվիրատուներին հանձնել բեռնատարի միջոցով։