«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցություններն անակնկալ են խոստանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 12-ին «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները կհրապարակեն իրենց հուշագիրը՝ 2017-ի ընտրությունների փուլում իրենց համագործակցության վերաբերյալ։ Կողմերը վստահեցնում են, որ հանրությանն անակնկալներ են սպասվում, բայց չեն գաղտնազերծում, թե ինչպիսի։
Հուշագրի տեքստը լինելու է համառոտ, ձևակերպված կլինեն բանակցությունների արդյունքում ուժերի ընդհանուր մոտեցումները՝ ներքաղաքականից սկսած, վերջացրած արտաքին քաղաքական հարցերով։ Գործելու են կոնսենսուսի կանոններով, հայտարարվելու է նաև, որ դաշինքի դուռը բաց է մյուս ուժերի համար, բայց մուտքի «արտոնագիրը» տրվելու է արդեն հուշագիր ստորագրած երեք ուժերի համաձայնությամբ։
Ի դեպ, մեր տեղեկություններով, հուշագրի կնքումը հեշտ չի տրվել՝ բուռն և անհաշտ վեճեր են եղել, տեքստի յուրաքանչյուր տառ ու բառի մանրակրկիտ քննարկում»։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։