Սիրիական զորքերն ազատագրել են Հալեպի 93%-ը
Սիրիական բանակը տարվող ռազմական գործողությունների ժամանակ ազատագրել է Հալեպի արևելյան շրջանները: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը՝ հղում տալով ՌԴ Զինված ուժերի Գլխավոր հրամանատարության օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյի կատարած հայտարարությանըԼ
Նրա խոսքով՝ վերջին 4 օրվա ընթացքում գրոհայինները կորցրել են տարածքի 1/3-ը, որը նրանց հսկողության տակ է եղել: Սիրիական բանակը ռազմական գրոծողությունների ժամանակ կարողացել է ազատագրել 52 թաղամաս:
«Պետք է ձեր ուշադրությունը գրավեմ այն հանգամանքի վրա, որ այս գործողություններն իրականացվել են սիրիական ցամաքային զորքերի շնորհիվ»,-ասել է նա: