Եվրոպայում սպառազինումների վերահսկողության համակարգը պետք է վերափոխվի. Շտայնմայեր
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ Եվրոպայում սպառազինումների վերահսկողության համակարգը չի համապատասխանում այսօրվա իրողություններին, ուստի, ԱԳ նախարարը կոչ է անում վերակազմակերպում իրականացնել:Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Սպառազինումների հսկողության ճարտարապետությունը, որը երկար ժամանակ եղել է Եվրոպայում խաղաղության, անվտանգության ու կայունության հուսալի խարիսխը, դարձել է փխրուն: Այն այլևս չի համապատասխանում այսօրվա քաղաքական, ռազմական, տեխնոլոգիական իրողություններին, ուստի, մենք պետք է որոշակի գործողություններ իրականացնենք, որպեսզի ավելի մեծ համաչափություն ու վստահություն ապահովենք»,- ասել է ԱԳ նախարարը: