Մեր սպասելիքներն արցախյան հակամարտության կարգավորման շուրջ կրկին չարդարացան
Մեր սպասելիքները արցախյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող համբուրգյան բանակցություններից հերթական անգամ չարդարացվեցին: Չգիտես ինչու` մենք դեռ ունեինք որոշ սպասելիքներ այս հանդիպման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հնչեցված համատեղ հայտարարությունից. Սակայն, ինչպես և ակնկալվում էր, բանակցությունների արդյունքներում որևէ առաջընթաց ըստ էության չէր կարող լինել` մի քանի հիմնական պատճառներից ելնելով.
1. Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունները` սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմների ստեղծման շուրջ, Ալիևի թեթև ձեռքով շարունակում են մնալ թղթի վրա.
2. Սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմների ներդրման շուրջ պայմանավորվածությունների հարցում Ադրբեջանի անտարբերությունն ու անպատասխանատվությունը որևէ կերպ չի հասցեագրվում Մինսկի խմբի մոտեցումներում.
3.Ապրիլյան ռազմական գործողություններից բավական երկար ժամանակ է անցել, սակայն միջազգային հանրությունը որևէ պատժամիջոց
չի նախատեսել ապրիլյան ռազմական գործողությունները նախաձեռնող կողմի նկատմամբ.
4. Մերօրյա տեխնոլոգիական միջոցները հստակ հնարավորություններ տալիս են պարզելու` ով է նախաձեռնել և ծրագրել ապրիլյան ռազմական գործողությունները, սակայն դրանով հանդերձ գործ ունենք դեկլարատիվ հերթական հայտարարության հետ.
5. Մենք տարօրինակ կերպով ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կարող է զսպել Ալիևի սանձարձակությունը, սակայն չենք նկատում կամ չենք ուզում նկատել, որ այդ նույն միջազգային հանրությունը որևէ իրաքաղաքական գնահատականներ չի տվել և հետևութունների չի հանգել նույն մերձավորարևելյան ճգնաժամային զարգացումների հարցում.
6. Պետք է հստակ գիտակցենք, որ Ալիևի քաղաքական, ռազմական քայլերի տրամաբանությունը հուշում է այն պարզ տրամաբանությունը, որ խնդիրները լուծվելու են միայն և միայն մարտի դաշտում, և այս տեսանկյունից բանակցությունները կրում են իմիտացիոն բնույթ:
Կարեն Վերանյան. ֆեյսբուք: