Ռիգայում 91-ամյա թոշակառուն թոշակի հետևից էր եկել զենքով
Ռիգայում ոստիկանությունն ահազանգ է ստացել այն մասին, որ փոստային բաժանմունքում 91-ամյա թոշակառուն սպառնացել է փոստի աշխատակցին: Այս մասին գրում է Gorod.lv-ն՝ հղում տալով Skaties.lv-ին;
Նշվում է, որ տղամարդը եկել էր փոստային բաժանմունք թոշակ ստանալու, սակայն նրան ասել էին, որ գումարը փոխանցել են նրա բանկային հաշվին։
Խուզարկության ժամանակ թոշակառուի մոտ օդամղիչ ատրճանակ էին գտել։ Տղամարդն ասել էր, որ ինքը չի սպառնացել աշխատակցուհուն, այլ պարզապես ուզեցել է ցույց տալ ատրճանակը։
Տղամարդը ձերբակալվել է: