Սոչիի Օլիմպիական խաղերի երկու ռուսաստանցի հաղթող մեղադրվում են դոպինգ օգտագործելու մեջ
Արգելված խթանիչ օգտագործելու վերաբերյալ կեղծումներ են հայտնաբերվել Սոչիում 2014 թվականի Օլիմպիական խաղերին 4 ոսկե մեդալ վաստակած 2 ռուսաստանցի մարզիկների մոտ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նման հայտարարությամբ է հանդես եկել Հակադոպինգային համաշխարհային ընկերության անկախ հանձնաժողովի ղեկավար, կանադացի իրավաբան Ռիչարդ Մակլարենը:ն:
Նաև հաղորդվում է, որ ոսկե մեդալակիր ատլետների 44 ստուգված նմուշներից 12-ը ներսի կողմից քերծվածքներ և նշաններ են ունեցել, ինչը փաստում է դրանց փոխված լինելու մասին: