«ԻՊ»-ի խոսնակի 24 րոպե տևողությամբ ուղերձի հիմնական շեշտադրումները
«Իսլամական պետության» լրատվամիջոցները տարածում են կառույցի նոր խոսնակ Աբու ալ-Հասան ալ-Մուհաջիրի մոտ 24 րոպե տևողությամբ ուղերձը, որտեղ կարելի է առանձնացնել հետևյալ շեշտադրումները՝
1. «ԻՊ»-ն այս պահին ընթացող ռազմական գործողություններում առաջնահերթություն է տալիս Սիրիայի և Իրաքի այնպիսի բնակավայրերի համար պայքարին, ինչպիսիք են համապատասխանաբար՝ ալ-Բաբն ու Թալաֆարը: Վերջիններս դեռևս գտնվում են «ԻՊ»-ի վերահսկողության տակ, և դրանց անկումը ճանապարհ է բացելու դեպի իսլամականների կարևորագույն կենտրոններ համարվող ալ-Ռակկա և Մոսուլ:
2. Հարձակումներ սկսել Թուրքիայի դեմ: Ուղերձում շեշտվում են թուրքական թիրախները՝ դեսպանատները, աջակիցները, հոգևորականները, նույնիսկ Թուրքիայի շահերը սպասարկող համացանցային օգտատերերը:
Սարգիս Գրիգորյան. ֆեյսբուք: