Մխիթարյանն ընդդեմ Էվերթոնի (տեսանյութ)
Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել «Էվերթոնի» հետ (1:1): Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտում է անցկացրել 85 րոպե, իսկ նրան փոխարինած Մարուան Ֆելաինին դարձել է խաղի հակահերոսը: Այս մասին փոխանցում է Armsport.am կկայքը:
MEN-ը 27-ամյա ֆուտբոլիստի խաղին տվել է 7 գնահատականը: Մանչեսթերցիների կազմում նման գնահատականի են արժանացել միայն դարպասապահ Դավիդ դե Խեան և պաշտպան Ֆիլ Ջոնսը:
Whoscored-ի տարբերակով Մխիթարյանը ստացել է 7.5 միավոր և թիմակիցներից զիջել է միայն Անդեր Հերերային` 7.8, Անտոնի Մարսիալին` 7.7 և Մարկոս Ռոխոյին` 7.6:
«Daily Star»-ը և «Mirror»-ը Հենրիխի խաղին տվել է միջին գնահատական: