Հայտնի են կաթնաթթվային բակտերիաների օգտակար հատկանիշները
Կենսաքիմիկոսները հայտնաբերել են, որ Lactobacillus paracasei լակտոբակտերիաները խթանում են իմունային համակարգը կարգավորող նյութերի արտադրությունը մարդկանց օրգանիզմում: Հետազոտությունները հրատարակվել են Journal of the American Society for Microbiology ամսագրում:
Մեծ Բրիտանիայի Հադդերսֆիլդ համալսարանի կենսաքիմիկոսները և միկրոկենսաբանները հաստատել են, որ Lactobacillus paracasei մանրէները օրգանիզմում արտազատում են պոլիսախարիդ, որը կապվում է իմունային համակարգի բջիջների ընկալիչների հետ և նրանց ստիպում է արտադրել իմունային համակարգը կարգավորորղ նյութեր, ինչպիսիք են բորբոքային ցիտոկին սպիտակուցները:
Ըստ միկրոկենսաբանների` այդ ածխաջրածինն արտազատում է պրոբիոտիկների ճնշող մեծամասնությունը` «լավ» միկրոօրգանիզմները, որոնք ազդում են իմունային համակարգի վրա: