Փոփոխություններ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագծում
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ԱԺ-ն 93 կողմ, 2 դեմ և 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
Համաձայն նախագծի՝ ԱԺ հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերը կգումարվեն երկուշաբթիից հինգշաբթի, իսկ մյուս նիստերը՝ երեք շաբաթը մեկ անգամ՝ երեքշաբթիից ուրբաթ: Հերթական նստաշրջանի վերջին շաբաթվա հերթական նիստերը կավարտվեն հինգշաբթի օրը:
Երկուշաբթի օրը նիստեր կգումարի ԱԺ խորհուրդը, որտեղ կձևավորվեն օրակարգը և հարցերի քննարկման ժամանակացույցը:
Երեքշաբթի օրը՝ ժամը 10:00-ից մինչև 18:00-ը, տեղի կունենան հերթական նիստերը, յուրաքանչյուր օր տեղի կունենա չորս հիմնական նիստ:
Օրակարգային հարցերի քննարկումը չավարտվելու դեպքում հերթական նիստերը կշարունակվեն մինչև դրանց քննարկումն ավարտելը, սակայն ոչ ավելի, քան երեք օր: