Կոռուպցիան քաղցկեղ է, որով ախտահարել են այս պետությանը` որպես օրգանիզմ
Երկրում տնտեսական վիճակը գնալով սարսափելի է դառնում, իրականում ի սկզբանե էր պարզ, որ այս կոռումպացված և մոնոպոլիզացված համակարգը մեզ ոչ միայն ժողովրդի, փոքր և միջին ձեռներեցների, այլ նաև տարիներ շարունակ գործող խոշոր տնտեսվարողներ գլխին է ջարդվելու՝ տանելով բոլորին կործանման, սնանկացման, արտագաղթի։
Ամեն օր մի խոշոր ընկերություն է դադարեցնում իր գործունեությունը, և եթե մի կողմ դնենք սուբյեկտիվ ինչ-ինչ խնդիրներ, օրինակ` վատ մենեջմենթ և այլն, որոնք, ինչ-խոսք նույնպես ունեն որոշակի ադեցություն, ապա կհամոզվենք, որ այս բոլոր տնտեսվարողների գոյություն ուղղակի անհնար է, անհամատեղելի տնտեսական այս փտած համակարգի պայմաններում։
Իհարկե, այս ամենի բացասական ազդեցությունն առաջինը զգալու է ժողովուրդը, քանի որ աճում է գործազրկությունը, ինչն էլ իր հերթին մարդկանց գցում է կամ աղքատության, կամ էլ արտագաղթի ալիքի մեջ, բայց նրանք ովքեր այս վիճակին են հասցրել տնտեսությունը, պետք լավ հասկական, որ կոռուպցիան քաղցկեղ է, որով ախտահարել են այս պետությանը` որպես օրգանիզմ, իսկ իրենք էլ այս քաղցկեղով հիվանդ օրգանիզմի մի մասնիկն են, և այդ չարորակ ուռուցքը մի օր իրենց էլ է հասնելու։
Կարեն Համբարձումյան, Ֆեյսբուք