Չինական մակնիշը մտադիր է մրցակցել «Toyota»-ի և «Volkswagen»-ի հետ
«Wey» նոր բրենդի անվան տակ կթողարկվեն այնպիսի մեքենաներ, որոնք մրցակցության մեջ կմտնեն «Toyota»-ի և «Volkswagen»-ի մոդելների հետ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Չինական «Great Wall Motor»-ը մտադիր է սկսել «Wey» բրենդի անվան տակ ավտոմեքենաների վաճառքը 2017 թվականի ապրիլին: Չինական այս մակնիշի ավտոմեքենաները կմրցակցեն «Toyota»-ի և «Volkswagen»-ի հետ: Այս մասին հաղորդել է «Nikkei»-ին:
Ընկերության ղեկավար Վեյ Ցզյանզյունյայի խոսքով՝ նոր ավտոմեքենաները կստեղծվեն այնպիսի ստանդարտներով, որոնք համապատասխանում են եվրոպական ավտոարտադրող ընկերությունների ստանդարտներին:
Հատուկ դրա համար ընկերությունը աշխատում է իրեն մրցակից համարող ընկերությունների նախկին ղեկավարների հետ:
Մեքենաները կարժենան 21-ից 29 հազար դոլար: