Արհեստական ինտելեկտը մարդուց լավ է շրթունքներով կարդում
Արհեստական ինտելեկտի ալգորիթմները, որը ստեղծվել է «Google DeepMind» թիմի կողմից Օքսֆորդի համալսարանի հետ համագործակցությամբ, գերազանցել են մարդուն մարդու խոսքը հասկանալու հարցում: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն՝ հղում տալով «New Scientist»-ին:
Նրանց կողմից ստեղծված ծրագրի արդյունքները 35%-ով ավելի լավ են եղել, քան շրթունքներով «կարդացող» մասնագետինը:
Ինչպես հաղորդվում է, արհեստական ինտելեկտի համակարգը «Google»-ը փորձարկել է 6 հեռուստաշոուի ժամանակ, ինչպիսիք են՝ «Newsnight»-ը, «BBC Breakfast»-ը և «Question Time»-ը:
Ալգորիթմների արդյունավետությունը ստուգվել է հեռուստածրագրերի նոր թողարկումների ժամանակ, որոնք եթեր են հեռարձակվել 2016 թվականի մարտից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում: