Գալիք տարվա ամռանը կկայանա Թրամփի և Անգլիայի թագուհու հանդիպումը
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 2017թ.-ի ամռանը հանդիպում կունենա Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ: Այս մասին հայտնում է Sunday Times-ը:
Ըստ աղբյուրի տվյալների՝ հանրապետական նախագահի հանդիպումը նախատեսվում է հունիս կամ հուլիս ամիսներին: Հաղորդվում է, որ կայանալիք հանդպումը կամրապնդի Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև կապերը:
Ակնկալվում է, որ պաշտոնական հրավերը կուղարկվի Թրամփին՝ 2017թ.-ի հունվարին կայանալիք երդման արարողությունից անմիջապես հետո: